Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ի՞նչ կատարվեց մայիսի 9-ին

Ի՞նչ կատարվեց մայիսի 9-ին
12.05.2024 | 08:09

Ովքեր սպասում էին «կայծակնային» հանգուցալուծման` վարչապետի հրաժարականին հասնելուն կամ կառավարության, ԱԺ, ՊՆ, ՆԳՆ և այլ պետական շենքերի գրավմանը, ուղղակի խառնել էին իրենց ցանկություններն ու իրականությունը։

Զարմանալի է, որ նման իրավիճակում էին հսյտնվել նաև շատ մասնագետներ ու վերլուծաբաններ:

Իսկ մայիսի 9-ը իրապես «կոտրեց սառույցը» թե՛ մեր ներքին, թե՛ արտաքին աշխարհի պատկերացումներում, առ այն, որ Հայաստանի հայությունն այլս անզոր է...

Հայահավաքը, հանրահավաքը փաստեց, որ հայությունն սյլևս չի ենթարկվելու ներքին ու արտաքին թելադրանքներին և իրապես պատրաստ է օր առաջ իրականացնել իշխանափոխեւթյուն հանուն հայոց նպատակների:

Սա հավաստեց հանրահավաքի քանակակսն և հավաքվածների տրամադրվածության որակական առկայությունը, ինչն անսպասելի էր ինչպես կազմակերպիչների, այնպես էլ իշխանությունների և ընդդիմության համար:

Արտաքին հակահայ աշխարհը հասկացավ, որ իր տեղական կամակատարները խաբել են իրեն և ամեն ինչ այլևս որոշված ու վճռված չէ... ինչը կոտրեց հայությսն նկատմամբ առաջացած արհամարհանքի «այսբերգը» հենց հիմքից:

Վստահ եմ, արտաքին շատ ուժեր (հիմնականում ոչ թուրքամետ) արդեն կապ են հաստատել մեր ընդդիմադիր ուժերի հետ։

Զուգահեռ աշխուժանում է նաև Սփյուռքը։

Կարծում եմ` իշխանափոխությունը շաբաթների հարց է, եթե չասեմ` օրերի:

ՈՒստի առավել զգոն պիտի լինել, քանի որ ներքին ու արտաքին թուրքերն ու թուրքամետ աշխարհը կսկսեն արագացնել սահմանագծման ու սահնանազատման աշխստանքներն ավելի անօրեն միջոցների դիմելով:

Իհարկե սա էլ հետո կարող է «հետօղորմյա» լինել, ինչպես 2018-ից սկսած ամեն հակահայ բան ու գործ, դրա համար առա՛ջ մինչև հաղթանակ:

Մայիսի 10-ը հավաստեց, որ մայիսի 9-ը զուտ զգացական պոռթկում չէր:

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Դիտվել է՝ 1995

Մեկնաբանություններ